
Արեն Նալթակյան
Հիմնադիր
«ՄԵՏԱ-ԻՔՍ ՄԱՐԿԵՏՍ» ՓԲԸ հիմնադրվել է 2022թ։ Ընկերությունը գրանցվել և լիցենզավորվել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 27-ին։
META-X-ը պրոֆեսիոնալ բրոքեր-դիլերային և խորհրդատվական ընկերություն է, նոր սերնդի ներդրումային ընկերություն, որը խաղում է նույն դերը, ինչ «Մետաքսի վաճառականները»՝ միջնադարում: Հայաստանն ունի երկար տարիների պատմություն որպես Մետաքսի ճանապարհի առևտրային հանգույց։ Այդ հինավուրց առևտրային ճանապարհը կապում էր Ասիան և Եվրոպան ու անցնում Հայկական լեռնաշխարհով՝ այն դարձնելով ապրանքների, գաղափարների և մշակույթների փոխանակման կարևոր կենտրոն։ Ընկերությունը ժառանգել է «Մետաքսի վաճառականների» լավագույն արժեքները (հեղինակություն, տրված խոստումների արժեքի գիտակցում) և միևնույն ժամանակ առաջ է շարժվում նոր տեխնոլոգիաների վրա հիմնված հայեցակարգով։
Մեր առաքելությունն է լինել լավագույն միջնորդը՝ ապահովելով արդյունավետ կապ ներդրողների և ֆինանսական շուկաների միջև և մեր հաճախորդներին մատուցել միջազգային չափանիշներին համապատասխան ներդրումային ծառայություններ՝ ապահովելով ազատ և արդյունավետ ներդրումների իրականացման հնարավորություններ ամբողջ աշխարհում՝ ստանալով առավելագույն շահութաբերություն և հուսալիություն:
Ընկերության տեսլականն է առաջիկա հինգ տարիների ընթացքում ստեղծել 100 միլիոն ԱՄՆ դոլար կապիտալ և իր կառավարման ներքո ունենալ 500 միլիոն ԱՄՆ դոլար ակտիվներ: Մեր նպատակին հասնելու համար մենք որդեգրել ենք հետևյալ արժեքները՝ սովորելու և զարգանալու ցանկություն, մտքի ազատություն, հավատ սեփական ուժերի նկատմամբ, հարգանք և թափանցիկություն հաճախորդների, մրցակիցների, գործընկերների և հասարակության նկատմամբ։ META-X-ում մենք գնահատում և խրախուսում ենք պատասխանատվությունն ու ճշտապահությունը, նախաձեռնողականությունը, նորարարությունը և տեխնոլոգիաների կիրառումը ի շահ հաճախորդների և բիզնեսի արդյունավետության:
Մեր նպատակներին հասնելու համար մենք համախմբել ենք ֆինանսական համակարգում մեծ փորձառություն ունեցող պրոֆեսիոնալ մասնագետների։
Ընկերությունն իր հաճախորդներին առաջարկում է մի շարք ծառայություններ, այդ թվում՝ բրոքերային, արտարժութային գործառնությունների, արժեթղթերի տեղաբաշխմանպահառության և ռեեստրավարման, բիզնես խորհրդատվության և հետազոտությունների իրականացման:
'ՄԵՏԱ-ԻՔՍ ՄԱՐԿԵՏՍ' ՓԲԸ-ն փնտրում է բեք օֆիսի ղեկավարի՝ գործառնական գործընթացների կառավարման և վերահսկման համար։
Հիմնադիր փաստաթղթեր
Իմանալ ավելինԵռամսյակային ֆինանսական հ...
Իմանալ ավելինՏարեկան ֆինանսական հաշվետ...
Իմանալ ավելին