Մեր Մասին
«ՄԵՏԱ-ԻՔՍ ՄԱՐԿԵՏՍ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2022 թվականին: Ընկերությունը գրանցվել և լիցենզավորվել է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 27-ին: Meta-X-ը պրոֆեսիոնալ բրոքեր-դիլերային և խորհրդատվական ընկերություն է, նոր սերնդի ներդրումային ընկերություն, որը խաղում է նույն դերը, ինչ «Մետաքսի վաճառականները»՝ միջնադարում։ Ընկերությունը ժառանգել է «Մետաքսի վաճառականների» լավագույն արժեքները (հեղինակություն, տրված խոստումների արժեքի գիտակցում) և միևնույն ժամանակ առաջ է շարժվում նոր տեխնոլոգիաների վրա հիմնված հայեցակարգով։ Մենք մեր հաճախորդներին առաջարկում ենք մի շարք ծառայություններ, այդ թվում՝ բրոքերային, արտարժութային գործառնությունների, արժեթղթերի տեղաբաշխման, պահառության և ռեեստրավարման, բիզնես խորհրդատվության և հետազոտությունների իրականացման:
Մեր Առաքելությունը
Մեր առաքելությունն է լինել լավագույն միջնորդը՝ ապահովելով արդյունավետ կապ ներդրողների և ֆինանսական շուկաների միջև և մեր հաճախորդներին մատուցել միջազգային չափանիշներին համապատասխան ներդրումային ծառայություններ՝ ապահովելով ազատ և արդյունավետ ներդրումների իրականացման հնարավորություններ ամբողջ աշխարհում՝ ստանալով առավելագույն շահութաբերություն և հուսալիություն:
Մեր Արժեքները
Մեր արժեքներն են սովորելու և զարգանալու ցանկությունը, մտքի ազատությունը, հավատը մեր ուժերի նկատմամբ, հարգանքը և թափանցիկությունը մեր հաճախորդների, մրցակիցների, գործընկերների և հասարակության նկատմամբ:
Մեր Թիմը
Մեր թիմը բաղկացած է պրոֆեսիոնալ և մասնագիտացված փորձագետներից, ովքեր երկար տարիների փորձ ունեն ֆինանսական համակարգում: