Ռեեստրավարում և պահառություն
ՄԵՏԱ-ԻՔՍ ներդրումային ընկերությունը, հանդիսանալով «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ի արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի հաշվի օպերատոր, միջնորդավորում է Դեպոզիտարիայի կողմից մատուցվող հետևյալ ծառայությունները.
Արժեթղթերի ռեեստրի հետ կապված ծառայություններ.
- արժեթղթերի ռեեստրի վարում և պահպանում,
- արժեթղթերի տեղաբաշխմամբ պայմանավորված գործառնությունների գրանցում,
- թողարկողի մասին տվյալների փոփոխությունների գրանցում:
- կորպորատիվ գործողությունների հետ կապված գործառնությունների գրանցում,
- թողարկողին արժեթղթերի գրանցված սեփականատերերի ցուցակի և այլ տեղեկությունների տրամադրում,
Արժեթղթերի պահառություն.
- արժեթղթերի հաշվի բացում, փոփոխություն, պահպանում և փակում,
- արժեթղթերի փոխանցում,
- արժեթղթերի գրավադրում և գրավադրման դադարեցում,
- արժեթղթերի և արժեթղթերի հաշիվների սառեցում և սառեցման դադարեցում,
- հաշվետիրոջը արժեթղթերի հաշվից քաղվածքի և այլ տեղեկությունների տրամադրում: