Ռեեստրավարում և պահառություն

ՄԵՏԱ-ԻՔՍ ներդրումային ընկերությունը, հանդիսանալով «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ի արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի հաշվի օպերատոր, միջնորդավորում է Դեպոզիտարիայի կողմից մատուցվող հետևյալ ծառայությունները.


Արժեթղթերի ռեեստրի հետ կապված ծառայություններ.


  • արժեթղթերի ռեեստրի վարում և պահպանում,
  • արժեթղթերի տեղաբաշխմամբ պայմանավորված գործառնությունների գրանցում,
  • թողարկողի մասին տվյալների փոփոխությունների գրանցում:
  • կորպորատիվ գործողությունների հետ կապված գործառնությունների գրանցում,
  • թողարկողին արժեթղթերի գրանցված սեփականատերերի ցուցակի և այլ տեղեկությունների տրամադրում,


Արժեթղթերի պահառություն.


  • արժեթղթերի հաշվի բացում, փոփոխություն, պահպանում և փակում,
  • արժեթղթերի փոխանցում,
  • արժեթղթերի գրավադրում և գրավադրման դադարեցում,
  • արժեթղթերի և արժեթղթերի հաշիվների սառեցում և սառեցման դադարեցում,
  • հաշվետիրոջը արժեթղթերի հաշվից քաղվածքի և այլ տեղեկությունների տրամադրում:


Ռեեստրավարում և պահառություն