Ներդրումային ծառայության դիմաց գանձվող վճարը հաշվարկվում է որպես տվյալ գործարքի հետ կապված ծախսերի և Ընկերության կողմից սահմանված միջնորդավճարի հանրագումար: Ծախսերն իրենց մեջ կարող են ներառել կարգավորվող շուկայի օպերատորի, Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի այլ պահառուի և/կամ ռեեստրավարի կողմից գանձվող վճարները, ինչպես նաև գործարքի հետ կապված ցանկացած այլ ծախսեր։
Վերոգրյալ բաղադրիչները կարող են ունենալ ինչպես տոկոսային, այնպես էլ բացարձակ արտահայտություն։