Բաժնետերեր

Արեն Նալթակյան

Հիմնադիր

Ծնվել է 1982 թվականի հոկտեմբերի 16-ին Վանաձոր քաղաքում։


Արեն Նալթակյանը 2022 թվականին հիմնադրել է 'ՄԵՏԱ-ԻՔՍ ՄԱՐԿԵՏՍ' ՓԲԸ և հանդիսանում է Ընկերության 100% սեփականատերը։


ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

Մինչ META-X ներդրումային ընկերության հիմնադրումը ավելի քան 17 տարի աշխատել է ՀՀ ֆինանսաբանկային համակարգում։ Վերջին երեք տարիներին (2019-2022թթ) զբաղեցրել է ՀՀ առաջատար բանկերից Ինեկոբանկ ՓԲԸ գործադիր տնօրենի պաշտոնը։ Այդ ընթացքում ընկերությունը բարեհաջող դիմակայել է երեք խոշորագույն ճգնաժամերի՝ ապահովելով կայուն զարգացում։

Այժմ Արեն Նալթակյանը հանդիսանում է Ինեկոբանկ ՓԲԸ և Միջազգային առևտրի պալատի Հայաստանի ազգային կոմիտեի(ICC NCA) խորհրդի անդամ։


ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

2004 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը, իսկ 2019 թվականին ավարտել է Մեծ Բրիտանիայի Շեֆիլդի համալսարանը՝ բիզնեսի կառավարում մասնագիտացմամբ (MBA)։ Ունի որակավորված կառավարչի կարգավիճակ (CMI).

Արեն Նալթակյան

Թիմ

Հայկ Հարությունյան

Հայկ Հարությունյան

Գործադիր Տնօրեն և Կառավարող Գործընկեր

Ծնվել է 1992 թվականի հունվարի 6-ին Գորիս քաղաքում։


Հայկ Հարությունյանը 'ՄԵՏԱ-ԻՔՍ ՄԱՐԿԵՏՍ' ՓԲԸ միացել է 2023 թվականի հունվարի 17-ից։


ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

Մինչ META-X ներդրումային ընկերությունում տնօրենի պաշտոնը զբաղեցնելը, ավելի քան 9 տարի աշխատել է ՀՀ ֆինանսաբանկային համակարգում՝ զբաղեցնելով տարբեր ղեկավար պաշտոններ վերջին 4 տարիներին։ Վերջին երեք տարիներին (2020-2022թթ) աշխատել է ՀՀ առաջատար բանկերից Ինեկոբանկ ՓԲԸ՝ 2021թ-ից զբաղեցնելով բանկի Ռազմավարության կառավարման կենտրոնի ղեկավարի հաստիքը։


ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

2013 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը` ստանալով բակալավրի աստիճան 'Տնտեսագիտության տեսություն' մասնագիտացմամբ, իսկ 2015 թվականին ավարտել է նույն համալսարանի մագիստրատուրան՝ 'Ֆինանսներ, վարկ և դրամաշրջանառություն' մասնագիտացմամբ։

2019 թվականին հաջողությամբ հանձնել է CFA (Chartered Financial Analyst) երկրորդ մակարդակի քննությունը, հանդիսանում է երրորդ մակարդակի թեկնածու։

Ընկերության կառուցվածքը