Բաժնետերեր

Արեն Նալթակյան

Հիմնադիր

Ծնվել է 1982 թվականի հոկտեմբերի 16-ին Վանաձոր քաղաքում։


Արեն Նալթակյանը 2022 թվականին հիմնադրել է 'ՄԵՏԱ-ԻՔՍ ՄԱՐԿԵՏՍ' ՓԲԸ և հանդիսանում է Ընկերության 100% սեփականատերը։


ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

Մինչ META-X ներդրումային ընկերության հիմնադրումը ավելի քան 17 տարի աշխատել է ՀՀ ֆինանսաբանկային համակարգում։ Վերջին երեք տարիներին (2019-2022թթ) զբաղեցրել է ՀՀ առաջատար բանկերից Ինեկոբանկ ՓԲԸ գործադիր տնօրենի պաշտոնը։ Այդ ընթացքում ընկերությունը բարեհաջող դիմակայել է երեք խոշորագույն ճգնաժամերի՝ ապահովելով կայուն զարգացում։

Այժմ Արեն Նալթակյանը հանդիսանում է Ինեկոբանկ ՓԲԸ և Միջազգային առևտրի պալատի Հայաստանի ազգային կոմիտեի(ICC NCA) խորհրդի անդամ։


ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

2004 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը, իսկ 2019 թվականին ավարտել է Մեծ Բրիտանիայի Շեֆիլդի համալսարանը՝ բիզնեսի կառավարում մասնագիտացմամբ (MBA)։ Ունի որակավորված կառավարչի կարգավիճակ (CMI).

Արեն Նալթակյան

Թիմ

Մխիթար Մկրտչյան, CFA, MBA

Մխիթար Մկրտչյան, CFA, MBA

Առևտրային Գործառնությունների Ղեկավար և Կառավարող Գործընկեր



Ծնվել է 1992 թվականի ապրիլի 1-ին Գավառ քաղաքում։


Մխիթար Մկրտչյանը 'ՄԵՏԱ-ԻՔՍ ՄԱՐԿԵՏՍ' ՓԲԸ միացել է 2023 թվականի փետրվար ամսվանից՝ որպես առևտրային գործառնությունների բաժնի ղեկավար։


ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

Մխիթար Մկրտչյանը արժեթղթերով գործառնությունների փորձառու մասնագետ է, ով ունի ավելի քան 9 տարվա փորձ շուկաների և ընկերությունների վերլուծության, արժեթղթերի գնահատման և թրեյդինգի ոլորտներում։

Մինչ META-X թիմին միանալը Մխիթարը 2017-2022թթ-ին աշխատել է ՀՀ առաջատար բանկերից 'Ամերիաբանկ' ՓԲԸ՝ առևտրային գործառնությունների դեպարտամենտում։ 'Ամերիաբանկ' ՓԲԸ վերջին զբաղեցրած պաշտոնը եղել է արժեթղթերի և փողի շուկաներում գործառնությունների գլխավոր մասնագետը։

2013-2016 թվականն աշխատել է ՀՀ Կենտրոնական բանկում որպես Արժեթղթերի շուկայի և կորպորատիվ ֆինանսների վերահսկողության ստորաբաժանման վերահսկող:


ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

2014 թվականին ստացել է MBA կոչում Հայաստանի Ամերիկյան համալսարանում, իսկ 2012 թվականին  Երևանի պետական համալսարանում ստացել է սոցիալական աշխատանքի բակալավրի աստիճան։

2018-ից հանդիսանում է CFA (Chartered Financial Analyst) անդամ։

Ընկերության կառուցվածքը